Այս գարնան must have-ը՝ տղամարդկանց ոճով կոշիկներ
LifestyleԱյս գարնանը դիզայներները ներկայացրել են տարբեր կոշիկներ, որոնք պետք է լինել մոդայիկ աղջիկների զգեստապահարաններում։ Դրանք, ինչպես և անցյալ տարի, տղամարդկանց ոճով կոշիկներն են ՝ Օքսվորդներ, Դերբի, Բրոգի և այլն։
Cosmo-ն գրում է, որ այս կոշիկները շատ նորաձև կլինեն գարնանը։ Դրանք բավականին կոպիտ տեսք ունեն, այդ պատճառով էլ շատերը դժվարանում են այս կոշիկները հագուստի հետ համադրել։ Սակայն, անհանգստանալու կարիք չկա, այս սեզոնին դիզայներները լիակատար ազատություն են տվել ձեր երևակայությանը։ Այս կոշիկները կարող եք համադրել ինչպես դասական հագուստի հետ, այնպես էլ ջինսերի ու նույնիսկ զգեստների հետ։
Ի շնորհիվ 80-ականների ու 90-ականների նորաձևության վերադարձի՝ այս կոշիկները դարձել են սեզոնի must have-ը։ Դրանք կհամապատասխանեն ցանկացած կառուցվածք ունեցող կանանց ու կերպարն ավելի ժամանակակից և գրավիչ կդարձնեն։






.jpg?1488960711826)
.jpg?1488960784145)

