Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն կփորձի չեզոքացնել 4 գնդակի տարբերությունը ՊՍԺ-ի հետ դիմակայությունում
SportՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում մարտի 8-ին կկայանան հերթական հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ կընդունի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբին:
Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել է փարիզյան ակումբի հաղթանակով` խոշոր 4:0 հաշվով: Սեփական հարկի տակ կատալոնացիները պետք է 5 գնդակ հեղինակեն և ոչ մեկը բաց չթողնեն` Չեմպիոնների լիգայի խաղարկության հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար:
Մյուս դիմակայությունում Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը սեփական հարկի տակ կընդունի պորտուգալական «Բենֆիկա»-ին: Թիմերի առաջին խաղն ավարտվել է պարտուգալական թիմի հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով: Գերմանական ակումբի համար երկու անպատասխան գոլը բավական կլինի Չեմպիոնների լիգայի խաղարկության հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար:
Մարտի 7-ին կայացած խաղերի արդյունքներով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Մադրիդի «Ռեալ»-ն ու գերմանական «Բավարիա»-ն: Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակից հետո մարտի 7-ին կայացած պատասխան խաղում նույն հաշվող հաթանակ տոնեց իտալական «Նապոլի»-ի նկատմամբ, իսկ «Բավարիա»-ն` սեփական հարկի տակ 5:1 հաշվով «Արսենալ»-ին ջախջախելուց հետո նույն հաշվով լոնդոնյան թիմին ջախջախեց նաև մրցակցի հարկի տակ: