VARDA-ն «քնում» է իր բիզնես-գործընկերոջ հետ
LifestyleՀայտնի է, որ VARDA-ն ոչ միայն տաղանդավոր պարուհի է, այլեւ շատ հաջողակ գործարար: Շատ դժվար է հավատալ, որ երիտասարդ գեղեցիկ աղջիկը կարող է առանց կողմնակի աջակցության հաջող բիզնես ստեղծել:
Արտիստուհին հոգնել է մտացածին «հովանավորների» մասին անվերջանալի բամբասանքներից եւ որոշել է պատմել ամբողջ ճշմարտությունը: Նա իսկապես «քնում» է իր բիզնես-գործընկերոջ հետ, բայց նա, պարզվում է, նույնքան գեղեցիկ ու երիտասարդ աղջիկ է, ինչպես նաեւ VARDA-ի մտերիմ ընկերուհին՝ Ելենան:

«Ձողմ ամրացնում է ոչ միայն տղամարդու, այլեւ ընկերուհիների հետ հարաբերությունները»,- վստահեցնում է VARDA-ն:
Պարերի հանդեպ սերն ու հումորը միավորել են աղջիկներին: Հենց pole dance-ի շնորհիվ են աղջիկները մտերմացել: Ելենան Մոսկվայում VARDA-ի առաջին աշակերտուհիներից է:

«Ճերմակ կարապից սեւ կատու դառնալու հարցում նրան օգնեցին pole dance-ի իմ պարապմունքները: Մենք կատակում ենք, որ կյանքը բաժանվում է «մինչեւ»-ի եւ «հետո»-ի միջեւ»,- ասել է VARDA-ն:
Պարապմունքից հետո ընկերուհիները չեն կարողացել բաժանվել՝ տարբեր թեմաներով զրուցելով, եւ մի անգամ գաղափար է ծնվել՝ միասին ստեղծել մի վայր, որտեղ կարելի է պարել եւ աղջիկներով հավաքվել: Երազանքներն իրականություն դառնալու հատկություն ունեն, եւ շուտով աղջիկներին հաջողվում է համատեղ բիզնես ստեղծել՝ միավորելով բոլոր ռեսուրսները. փորձ, գիտելիքներ եւ ֆինանսներ:

Ելենան պրոֆեսիոնալ բալետի արտիստուհի է, թատրոնում տասնամյա աշխատանքի փորձ ունի: Մեդիադաշտում հայտնի չլինելով՝ Ելենան նախընտրում է ստվերում մնալ: Արդյունքում երկար ժամանակ ոչ ոք չգիտեր, որ նա VARDA Ladies Club-ի համասեփականատերն է:

«Ասում են՝ բազմաթիվ ընտանեկան զույգերի համար մեծ փորձություն է դառնում տան վերանորոգումը: Իսկ մենք մեր նորոգության ընթացքում ոչ մի անգամ չենք վիճել»,- պատմել է Ելենան: Աղջիկները ոչ միայն ղեկավարում են համատեղ նախագիծը, այլեւս VARDA Ladies Club-ի առաջատար ուսուցիչներն են:

Հայուհին աղջիկներին ձողի վրա պարեր է սովորեցնում, իսկ Ելենան կարողացել է իր ունակություններն ու տաղանդները համադրել Anti Gravity ինքնատիպ պարային ուղղության մեջ, որը ներկայում ակտիվորեն զարգացնում է:
Աղբյուրը՝ արտիստուհու մամուլի ծառայություն