Yerevan, 24.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովում բարձրացնում են Թուրքիայի առնչությամբ մոնիտորինգի վերաբացման հարցը. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Society
ՀՀ ԱԺ ևԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Փարիզում մասնակցում է ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովի նիստին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, նամանրամասներ է հայտնել նիստում քննարկված հարցերի շուրջ:

«-Մարտի 8-ը Ֆրանսիայում աշխատանքային օր է, և ես մասնակցում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ աշխատանքը շարունակական է, տոն կամ ազատ օրեր չեն ենթադրվում, կան կարևոր հարցեր:

Ուզում եմ նախևառաջ շնորհավորել բոլոր հայ կանանց տոնը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և ցանկանալ երջանկություն, առողջություն, հաջողություններ ամեն ինչում ու ամեն տեղ՝ ընտանիքում, աշխատանքում, գոհունակություն և բավարարվածություն հանրային կյանքում, պաշտպանվածություն մեզ և մեր ընտանիքներին, մեր երկրին և մեր սահմաններին: Տոնը, իհար կե, մերն է, բայց ոչ մի տոն տոն չէ՝ առանց հարազատների ու մտերիմների երջանկության, ուստի ուզում եմ հատկապես շնորհավորել այն կանանց, ում հարազատները հիմա բանակում են ու պաշտպանում են մեր սահմանները:

Վստահ եմ, որ տեղյակ եք՝ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքները բաց չեն, հանձնաժողովը քննարկված հարցերը  գաղտնազերծելու որոշումներ է կայացնում, որից հետո միայն կարող ենք ներկայացնել հանրությանը քննարկվող հարցերը: Հիմա կարող եմ միայն ասել, որ օրակարգում կարևոր հարցեր կան, որոնց քննարկումը շատ դինամիկ է ընթանում՝ Թուրքիայում հետմոնիտորինգային երկխոսության հարցը, Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողների երկիր կատարած փաստահավաք առաքելության տեղեկատվության քննարկումը, Հունաստանին, Մոլդովային, Մոնտենեգրոյին վերաբերող հարցեր:

Կարծում եմ՝ միայն թվարկումից պարզ է, թե քննարկվող խնդիրները որքան կարևոր են, հատկապես՝ Թուրքիայի հետ կապված իրադարձությունների քննարկումը: ԵԽԽՎ-ում արդեն մի քանի անգամ նման քննարկումներ եղել են, որոնց ընթացքում մենք բարձրացրել ենք Թուրքիայի առնչությամբ մոնիտորինգի գործընթացի վերաբացման հարցը: Այսօր  զեկուցողները իրենց զեկո ւյցում ևս նման հարց են բարձրացնում և անհրաժեշտ է, որ լինեն ուժեր, որ կաջակցեն գործընթացին:

-Հայաստանում նախընտրական քարոզչությունը սկսվել է, Աժ պատվիրակության անդամները մասնակցո՞ւմ են նիստերին, թե՝ Հայաստանի շահերի պաշտպանությունից գերադասել են կուսակցական քարոզչությունը:

- Ոչ բոլորը: Իհարկե, հիմա Հայաստանում յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կարևոր քաղաքական իրադարձությունների ժամանակն է, և հասկանալի է կերտրոնացվածությունը դրանց վրա, բայց, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ պատգամավոր ընտրված քաղաքական գործիչները պատասխանատու են ոչ միայն իրենց կուսակցական խնդիրների համար, այլև պետական և ազգային հարցերի մեջ են կարևոր դերակատարություն ստանձնում և պատասխանատու են այդ հարցերի քննարկման համար:

Հատկապես, երբ մասնակցում են խորհրդարանական դիվանագիտության կամ այլ աշխատանքային ձևաչափերի ն, պիտի կարողանան համատեղելու ձևերը գտնել: Այո, մեր հակառակորդները, ունենալով թվային առավելություն և ստեղծելով լոբբիստական ցանց, որի մասին աշխարհն է խոսում, օգտագործում են յուրաքանչյուր առիթն ու պահը, հատկապես մեր բացակայության դեպքում աշխատում են հնարավոր և անհնար բոլոր ձևերով, արժեք ունեցող կամ երբեմն իրենց ոչինչ չտվող դրվագներ հավելել ու անցկացնել՝ հետագայում փորձելով օգտագործել քարոզչական պատերազմում:

Մենք ունեցել ենք նման դեպքեր, որոնք հետագայում չեզոքացնելու համար կարիք է լինում հսկայական ուժեր կենտրոնացնել: Ապրիլյան լիագու մարից առաջ հանձնաժողովների նիստերին մասնակցությունը կարևորելով՝ ես պատվիրակության անդամներին դիմել եմ նամակներով՝ հիշեցնելով նիստերի մասին, բայց հիմա դեռևս միայն ես, Նաիրա Կարապետյանը և Սամվել Ֆարմանյանն ենք մասնակցում նիստերին:

- Դուք աշխատում եք, իսկ Հայաստանում տոն է, այնուամենայնիվ, Ձեր գնահատականով՝ կանանց վիճակում կա՞ փոփոխություն:

- Կարծում եմ՝ կա, վերջին տարիներին մենք մշակել և իրականացրել ենք կանանց վիճակի բարելավման ծրագրեր՝ տարբեր տեսանկյուններից հարցին մոտենալով: Քայլեր են արվում և՛ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու, և՛ սոցիալական վիճակը բարելավելու, մայրության, ընտանիքի, կրթության, առողջապահության և այլ ոլորտների հարցերի լուծման ուղղությամբ: Սահմանադրական փոփոխությունները իրագործելով՝ մենք, վստահ եմ, ևս քայլեր ենք իրականացնելու կանանց դերը մեր երկրում ընդլայնելու և իրողությունները փոխելու ուղղությամբ, որ հայ կինը հասարակ ության մեջ և ընտանիքում ունենա իրեն արժանի տեղը և ապրի արժանի պայմաններում:

Հիմա էլ մեր ծրագրերի թիրախում հայ մարդն է, հայ կինը, բոլորիս կյանքի բարելավումը, և այդ խնդրի լուծման համար ՀՀԿ-ն պիտի վստահության քվե ստանա ժողովրդից: Ուստի, կոչ եմ անում՝ քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի: Ուզում եմ ոչ միայն հիշեցնել՝ ինչ արվել և արվում է մեր երկրում, այլև ընդգծել այն միտքը, որ արտահայտել է Նախագահ Սերժ Սարգսյանը իր տոնական ուղերձում՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեք չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում:

«Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող  ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում»-  ասել է ՀՀ նախագահը»:

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia