Դե Խեան ամռանը ցանկանում է տեղափոխվել Ռեալ
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»,- տեղեկացնում է Football Espana-ն:
Ըստ աղբյուրի` 26-ամյա իսպանացին դժգոհ է «կարմիր սատանաների» կազմում անցկացրած ելույթներից և մտադիր է միանալ մադրիդյան ակումբին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» պատրաստ էր ձեռք բերել Դե Խեայի տրանսֆերը 65 մլն եվրոյի դիմաց: Գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2019 թվականին:
Դե Խեան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել 26 հանդիպում և բաց թողել 22 գնդակ: