Հայաստանում այս տարի Ֆրանկոֆոնիային նվիրված 600-ից ավելի միջոցառում կանցկացվի. ՀՀ Նախագահ
SocietyՀայաստանում 2018թ-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շատ կարևոր միջոցառում է, որը Հայաստանն անպայման կարողանալու է լավ մակարդակով կազմակերպել և իրականացնել:
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախագահ Օլանդին 2018թ-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար:
«Այս նախապատրաստական ժամանակահատվածը Հայաստանում լինելու է ֆրանսերենի ու ֆրանսիականի լայն տարածումը մեր երկրում:
Մենք միայնայս տարի նախատեսել ենք 600-ից ավելի միջոցառումներ, որոնց իրականացումը կամրապնդի մեր բարեկամությունը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով` Հայաստանն ու Ֆրանսիան իրար կապող օղակներից երկու շատ կարևոր հանգամանքներ, գործոններ կան` դրանցից մեկը Ֆրանսիայում ապրող գրեթե կես միլիոն ծագումով հայերն են, «ովքեր կարողացել են մազապուրծ լինել մեզ պատուհասած աղետից, հասնել Ֆրանսիա, հաստատվել այստեղ, աշխատել Ֆրանսիայի զարգացման համար` պահպանելով իրենցազգային ինքնությունը, և նրանք այսօր շատ մեծ բնական կամուրջ են:
Երկրորդ հանգամանքը ֆրանսիական մշակույթն է, որը Հայաստանում սիրում են, ճանաչում են, որը Հայաստանում տարածված է: Մենք այս հանգամանքները պետք է մշտապես փայփայենք` որպես մերբարեկամության կամուրջ»:
Ամփոփելով խոսքը՝ ՀՀ Նախագահը Ֆրանսուա Օլանդին հրավիրեց այցելել Հայաստան, որտեղ, Սերժ Սարգսյանի խոսքով, Օլանդը մշատպես ցանկալի հյուր է: