Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի ներդրումային գրավչությունը կներկայացվի Աբու Դաբիում հրավիրվելիք գործարար համաժողովին

Economics

Հայաստանի և Արաբական Միացյալ  Էմիրությունների տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում որոշակի աշխուժացումներ են ուրվագծվել: Տեսանելի ապագայում դրանք կայուն հիմքի վրա դնելուն և էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերից ամենանշանակալին կարելի համարել մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք գործարար համաժողովը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը և դեպի երկիր ներգրավվել ԱՄԷ գործարարների կապիտալները, ինչը փոխշահավետ կլինի երկու երկրների տնտեսությունների զարգացման համար: 

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը վստահեցրեց, որ Աբու Դաբիում կայանալիք համաժողովն իր բնույթով կարող է համեմատվել Նյու Յորքում տեղի ունեցած գործարար համաժողովի հետ: Մկրտչյանի խոսքով` համաժողովի կազմակերպման նպատակով իրենք համագործակցություն են սահմանել ԱՄԷ-ի առևտրի պալատի հետ: Պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու համար առանձնացվել են հինգ ոլորտներ: Դրանք են գյուղատնտեսությունը` անասնաբուծությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, առողջապահությունը, դեղագործությունը, ինչպես նաև հայկական կողմի առաջարկությամբ` տեղեկատվական տեխնոլոգիաները: Մանրամասն կներկայացվեն այս ոլորտներում ունեցած Հայաստանի առաջընթացը:

«ԱՄԷ-ն ունի սննդի ապահովության հարց և ցանկանում է դիվերսիֆիկացնել այն, իսկ Հայաստանը, որպես բարեկամ և գյուղատնտեսությունում լավորակ արտադրանքի արտահանող՝ կարող է հանդիսանալ երկարաժամկետ և հաջողակ գործընկեր: Մենք տեսնում ենք համագործակցության բավականին մեծ հնարավորություններ էներգետիկայի ոլորտում:

Լինելով նավթի հարուստ պաշարներ ունեցող երկիր` իրենք սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել արևային և այլընտրանքային էներգետիկ ուղղություններով, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: Մյուս կարևոր ոլորտը զբոսաշրջությունն է: ԱՄԷ-ի բնակիչները մեկնում են Լիբանան հանգստանալու, սակայն այնտեղ տիրող անկայունության պատճառով այժմ նախընտրում են Բոսնիան, Խորվաթիան,Վրաստանը: Այդ իմաստով Հայաստանն իսկապես դառնում է հետաքրքիր երկրիր, քանի որ մենք ունենք բարենպաստ բնակլիմայական պայմաններ, նաև մաքուր օդ, կանաչ տարածքներ, ապահով միջավայր, ժամանակակից երեկոյան զվարճանքների վայրեր, ինչպես նաև  դարերից եկած պատմություն»,- ասաց Կարեն Մկրտչյանը` հավելելով, որ այս ոլորտներից բացի, իրենք տեսնում են նաև համագործակցության այլ ուղղություններ` դեղագործության, ադամանդագործության, հանք ային ջրերի, անշարժ գույքի, տրանսպորտի, ֆինանսական ոլորտներում:

Համաժողովի իրականացման գաղափարը ծնվել է ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ժամանակ: Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի դիտարկմամբ`կայանալիք համաժողովն ունի ՀՀ նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հովանավորությունը, ինչը նշանակում է, որ նման բարձր մակարդակի հովանավորությունից կարելի է ակնկալել թե պետական, թե մասնավոր հատվածի մեծ ներկայացուցչությունը: «Դրա համար մենք քաջալերում ենք նաև հայ գործարարներին, որպեսզի իրենք էլ մասնակցեն: Արդեն Աբու Դաբի ենք ուղարկել ենք համաժողովի մասնակիցների նախնական ցուցակը, իսկ վերջնական ցանկը պատրաստ կլինի մարտի 20-ին: Մենք նաև կազմակերպում ենք «Բիզնեսը բիզնեսի համար» (B2B) հանդիպումներ, որոնց գրանցման համար վերջնական ժամանակացույցը մարտի 10-ն է»,-ավելացրեց Մկրտչյանը:

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրային հարաբերությունները

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 9 մլն 98.8 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 63 մլն 842.1 դոլարի: Արտահանման ծավալները 2016 թվականի հունվար-դեկտեմբերին ավելացել են շուրջ 7 անգամ: Միևնույն ժամանակ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել 43 մլն 555.2 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016-ին՝ 55 մլն 500.1 հազար դոլարի: Աճի տեմպը կազմել է 27.4 տոկոս:

Ըստ պաշտոնական վիճակագրության 2017 թվականի հունվարին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 6 մլն 174.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 169.4 հազար դոլարի: Արտահանման ծավալները 2017 թվականի հունվարին 2016-ի համեմատ ավելացել են շուրջ 36.5 անգամ: Միևնույն ժամանակ 2017 թվականի հունվարին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել 8 մլն 694 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016-ին՝ 1 մլն 621.4 հազար դոլարի: 2017 թվականի հունվարի այս ցուցանիշը 2016-ի հունվարի ցուցանիշին գերազանցում է 5.4 անգամ:

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների զարգացումը

Դիվանագիտական հարաբերություների հաստատումից ի վեր ԱՄԷ-ն Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի մոտ հատուկ ուշադրության է արժանացել։ Հայ ժողովուրդը և բարձրաստիճան պաշտոնյաները գնահատանքով են հիշատակում ԱՄԷ հիմնադրի՝ Շեյխ Զայիդ բն Սուլթան ալ-Նահյանի անունը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարբերաբար ֆիլմեր է հեռարձակում Էմիրությունների ձեռքբերումների վերաբերյալ։

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄԷ դեսպանատունը Հայաստանում համարվում է նորաբաց, բայց և այնպես, 2015 թ.- ին Հայաստանում ԱՄէ դեսպանը ստացավ լավագույն դեսպան տիտղոսը՝  քվեարկության և հանրային կարծիքի հարցման արդյունքում։

2009թ.-ին Շարժայի կառավարիչ,  բարձրագույն խորհրդի անդամ Շեյխ Սուլթան բն Մուհամմեդ ալ-Քասիմիի օժանդակությամբ վերակառուցվեց Հաղարծին վանական համալիրը,  ինչի համար տրամադրվել է մոտ 7 մլն դոլար,  ինչը ևս մեկ անգամ փաստում է էմիրաթական ժողովրդի և ղեկավարության կրոնական հանդուրժողականության մասին։  Հատկանշական է նաև Աբու Դաբիում և Շարժայում  2 հայկական եկեղեցիների կառուցման փաստը։  2007թ ին Աբու Դաբիի զարգացմանհիմնադրամը Հայաստանին տրամադրել է 10 մլն դոլարի վարկ ՝ Սևանա լճում թունել կառուցելու նպատակով։

ՀՀ-ում գործող էմիրաթական ընկերությունները

Հայաստանում գործում է էմիրաթական 31 փորքր և 5 խոշոր ընկերություն։ Նրանք ներկայացված են անշարժ գույքի, մանրածախ առևտրային ցանցերի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում:  Հայաստանում ԱՄԷ քաղաքացիներն ունեն ավելի քան 50 ագարակ, որոնց մեծությունը տատանվում է 1-90 հեկտարի միջև։

Հայաստան այցելած Էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը

2014 թվակականին Էմիրաթներից Հայաստան է այցելել 1351 զբոսաշրջիկ: Այս թիվը հաջորդող տարիներին աճել է: 2015 թվականին Էմիրաթներից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 հազար 988, իսկ 2016 թվականին` 4 հազար: Բուժման նպատակով Հայաստան ժամանած է էմիրաթցիների թիվը 2015 թվականին եղել է 5, 2016 թվականի առաջին կիսամյակում` 15: Նրանք օգտվել են ուռուցքաբանության, քիթ-կոկորդ- ականջի, ակնաբուժության և ոսկրաբանության բժշկական ծառայություններից:

ԱՄԷ-ում ապրող հայերի թիվը

2013 թվականին Էմիրաթներում ապրում էր 1498 հայ, 2014 թվականին` 1620, իսկ 2015 թվականին 2 հազար 162: Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական համայնքը բավական կազմակերպված է ու ակտիվ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ԱՄԷ-ում հայ համայնքը հայապահպանության խնդիր չունի:

«Բոլորը խոսում են հայերեն, հատկապես երեխաները, և դա մեծ հպարտություն է: Դպրոցները նորմալ գործում են, անհրաժեշտ քանակությամբ գրականություն ստանում են: Այստեղ ունենք երկու մեկ օրյա դպրոց` Շարժայում, Աբու Դաբիում: Համայնքը  կայացած է, 40 տարի առաջ հիմնականում հայեր եկել են  Սիրիայից և Լիբանանից: Վստահաբար կարող ենք ասել, որ նրանք կարողացել են իրենց տեղը գտնել»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Բարձր մակարդակի փոխայցելություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ.ի նոյեմբերի 9-ին կատարած պաշտոնական  այցը ԱՄԷ նոր զարկ հաղորդեց ՀՀ-ԱՄԷ բազմաոլորտ հարաբերություններին։ Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ստերագրվեցին երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև անվտանգության, արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման, գիտական և տեխնիկական ոլորտներում հա մագործակցության մասին հուշագիր: Դրանից բացի, ստորագրվել է ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման հուշագիր:

Հարկ է նշել նաև, որ 2016թ.-ի հուլիսի 22-ին ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր։

Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2015թ.-ի ապրիլի 24-ին Հայաստան է ժամանել ԱՄԷ Առողջապահության նախարար  Աբդ ալ-Ռահման ալ-Աուիսին։ Այցի շրջանակներում նա հանդիպել է նաև ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ։

2016թ-ի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Սուրեն Կարայանի այցը ԱՄէ, որի ընթացքում նա հանդիպեց էմիրաթցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան բն Սաիդ ալ-Մանսուրիի հետ։ Հանդիպումների ընթացքում էմիրաթական կողմը, վերահաստատելով առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու իր պատրաստակամությունը,  մեծ հետաքրքություն է ցուցաբերել  Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների, և հատկապես էներգետիկայի, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության նկատմամբ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարության գործունեության 100 օրվա ամփոփման  մեջ անդրադարձել է հայ-էմիրաթական հարաբերություններին՝շեշտելով, որ Սերժ Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հայկական գյուղմթերքի և սննդամթերքի արտահանման ուղղությամբ, և որ առաջիկայում նախատեսվում է Էմիրությունների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում կհստակեցվի այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced