«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ». Եվրոպայի լիգա
SportՖուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում կմրցի «Ռոստով»-ի հետ:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «կարմիր սատանաների» կազմում մեկնել է Ռոստով: Բրիտանական ԶԼՄ-ների պնդմամբ հայ կիսապաշտպանը կլինի թիմի մեկնարկային կազմում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում կկայանան նաև` «Սելտա»-«Կրասնոդար», ԱՊՕԵԼ-«Անդերլեխտ», «Կոպենհագեն»-«Այաքս», «Շալկե»-«Բորուսիա Մյունխենգլադբախ», «Լիոն»-«Ռոմա», «Օլիմպիակոս»-«Բեշիկթաշ», «Գենտ»-«Գենկ» հանդիպումները: