Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ուղղված դիմում է ընդունել

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը, Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քննարկելով Արցախի Հանրապետությունում 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2017 թ. փետրվարի 17-ի հայտարարությունը, ընդունեց դիմում` ուղղված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: 

Ստորև հրապարակում ենք Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդավարության առաջմղումը հակամարտող կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համար խաղաղաշինության ռեսուրս է 

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի Ղարաբաղյան զինված հակամարտության տուրբուլենտ գոտում և նրան շրջապատող Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցով դիմելու Ձերդ Գերազանցություններ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար պարոն Լամբերտո Զանիերին, ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Սերգեյ Լավրովին, ԱՄՆ-ի պետքարտուղար պարոն Ռեքս Թիլերսոնին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Մարկ Էյրոյին:

2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անցկացվեց հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցեց գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը կողմ քվեարկեց նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետևեցին 30 երկիր ներկայացնող ավելի քան 100 միջազգային դիտորդներ, որոնք դրականորեն գնահատեցին հանրաքվեի կազմակերպումը և հաստատեցին միջազգային չափանիշներին նրա խիստ համապատասխանությունը (NKR MFA Statement, http: //www.nkr.am/en/news/2017-02-21/903/):

2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեն հերթական քայլ էր, որ կատարվեց Արցախի Հանրապետությունում իրագործվող լեգիտիմ հաստատութենական շինարարությունում, որը հիմնվում է բնակչության ժողովրդավարական կամաարտահայտման վրա՝ որպես Արցախի անկախության հարցով 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների իրացման և ըստ այդմ միջազգային իրավունքի ու տվյալ ժամանակապահին գործող խորհրդային օրենսդրության նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման շարունակություն (Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР» No 1410-1 от 3 апреля 1990 г.». «Ведомости Съезда народных депутатов СССР» Верховного Совета СССР, 1990, No 15; «Акт о результатах референдума о независимости Нагорно-Карабахской Республики», http://www.nkr.am/ru/referendum/42/):

Արցախի Հանրապետության հարևան պետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում և Ադրբեջանի Հանրապետությունում, իրագործվող պետութենաշինության ընթացքի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս ժողովրդավարության զարգացման տեսանկյունից դրանց սկզբունքային բազմավեկտորությունը: Լեռնային Ղարաբաղի պետութենաշինությունում հանրաքվեի՝ որպես ուղղակի ժողովրդավարության գործիքի կիրառման հերթական դրական արդյունքի գրանցումից անմիջապես հետո հարևան Ադրբեջանում կարելի է դիտել հակառակ միտումը՝ հետընթաց դեպի ամբողջատիրություն:

Մասնավորապես՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը այն փաստը, որ 2017 թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում, որակեց որպես միապետական կարգերի հաստատմանն ուղղված քայլ (Former US Ambassador to Azerbaijan Speaks Out Against Choice of First Lady as VP, Published on 23 February 2017, https://www.meydan.tv/en/site/politics/21308/):

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի իշխող վարչակարգը ընդդիմության նկատմամբ պարբերաբար գործադրում է բռնաճնշումներ՝ ձգտելով հանրապետությունում սանձելու այլակարծության ցանկացած դրսևորու մ: Մեծ թվով ընդդիմադիր գործիչներ դատապարտված են տարբեր հոդվածներով, ստիպված լքել են երկիրը, իսկ շատ միջազգային կազմակերպություններ բազմիցս ուշադրություն են հրավիրել մարդու իրավունքների հարցում Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վրա՝ այն որակելով որպես անընդունելի (ORWELLIAN BIG BROTHER CHAIRING AT THE COMMITTEE OF MINISTERS OF THE COUNCIL OF EUROPE. Europe Et Orient, dimanche 31 août 2014, http://europeetorient.blogspot.am/2014/08/orwellian-big-brother-chairing-at.html):

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան վերլուծել է տվյալ փաստերը, որոնք վկայում են, որ Ադրբեջանում տեղի է ունենում հետզհետե խորացող համակարգային ամբողջատիրացում, որին զուգահեռաբար այդ պետության էներգետիկ պաշարները ծառայեցվում են նեղ կլանային շահերին և օգտագործվում են Ադրբեջանի Հանրապետության բյուջեի ռազմականացման համար ու դրա հետևանքով՝ որպես Ղարաբաղյան հակամարտության սուր ռազմական փուլի վերսկսման հիմնական գործոն:

Նշված միտումները ցայտունորեն տարբերվում են Հայաստանի և Արցախի հանրապետություններում դիտվող պատկերի հետ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում վերջերս իրագործված սահմանադրական բարեփոխման հետ, որի շնորհիվ պետությունն անցնում է խորհրդարանական ձևի կառավարման: Այսպիսով՝ ժողովրդավարական հաստատությունների զարգացման գործում, մի կողմից, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության և, մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետության միջև առկա է խորացող անջրպետ, որը միանշանակ կերպով դրսևորվեց 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում, 2016 թ. սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում և 2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեներում:

Հայաստանի Հանրապետությունում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով ընդունվեց Հիմնական օրենք, որը նպատակաուղղված է պետական իշխանության խորհրդարանական մոդելին անցման ընթացքում ժողովրդավարության հետագա առաջմղմանը, ինչի վկայությունն են հանրաքվեի արդյունքներին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տված գնահատականները (OSCE/ODIHR final report on Armenia’s Constitutional Referendum recommends inclusive electoral reform. 5 February 2016: http://www.osce.org/odihr/elections/220781):

Սահմանադրական փոփոխությունների և ժողովրդավարության պաշտպանության գծով Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների միջև հակասությունը նշված էր Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի առավել հեղինակավոր կառույցներից մեկի՝ Հելսինկյան հանձնաժողովի նամակում, որը նա գրել էր Իլհամ Ալիևին հանրաքվեի անցկացումից առաջ: Այդ նամակում, մասնավորապես, ասված էր. «Նախագահության ժամկետների երկարաձգումը և նախագահական լիազորությունների ընդլայնումը սահմանադրական փոփոխությունները դարձրին չարաշահումների նկատմամբ զգայուն և քա ղաքական իշխանությունը դարձրին ադրբեջանական ժողովրդի կամքի նկատմամբ սակավ զգայուն:

Մեզ առանձնակի անհանգստացնում են այն փոփոխությունները, որոնք սահմանափակում են հիմնական իրավունքները, քանի որ դրանք կենսականորեն կարևոր են հրապարակային քննարկումների բացությունը և կառավարության հաշվետվողականությունը ապահովելու համար (Azerbaijan’s Constitutional Referendum Creates Crisis of Legitimacy, https://www.csce.gov/international-impact/press-and-media/press-releases/azerbaijan-s-constitutional-referendum-creates?&&&&am p;sort_by=field_date_value&page=3):

Նման պայմաններում ԼՂՀ-ում հետևողականորեն իրականացվում է ծավալված ժողովրդավարական պետութենաշինությունը: 1991 թվականից ԼՂՀ-ում անցկացվում են մրցակցային նախա­գահական ու խորհրդարանական ընտրություններ, 1998 թվականից ընտրությունների միջոցով ձևավորվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Միջազգային դիտորդների գնա­հատմամբ՝ որպես ԼՂՀ-ում ժողովրդավարական հաստա­տությունների ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը նպատակաուղղված քայլ՝ ընտրություններն անցկացվում են ըստ հանրապետության ընտրական օրենսգրքի և միջազգայ ին իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած նորմերի (Statement of the International Independent Observation Mission on Nagorno – Karabakh Parliamentary Elections 2015, http://cecnkr.am/wp-content/uploads/2015/05/1.Statement-NKR-Election-Final.pdf, “British political scientist: Parliamentary elections in Nagorno Karabakh show that it is more democratic than Azerbaijan”, 13/05/2015 http://www.panorama.am/en/news/2015/05/13/elections-nkr/53787):

ԼՂՀ-ում 2006 թ. հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը պետութենաշինությանը հաղորդեց ավելի համակարգված բնույթ (Constitution of the Nagorno Karabagh Republic: http://www.president.nkr.am/en/constitution/fullText/): ԼՂՀ բնակչությունն այսօր ունի ներպետական կյանքի կազմակերպման, քաղաքական ու պետական կառույցների ձևավորման, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների զարգացման բոլոր իրավական և քաղաքական գործիքները:

Ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերջին սահմանադրական հանրաքվեի արդյունքներով վերանվանվել է Արցախի Հանրապետություն, իր քաղաքական մշակույթով և ժողովրդավարական հաստատությունների զարգացման մակարդակով, էապես գերազանցում է Ադրբեջանի Հանրապետությանը: Դրա հաստատումն է «Freedom House» կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցը, որտեղ Ադրբեջանն ընդգրկված է «ոչ ազատ» պետությունների շարքում, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի Հանրապետությունը «մասնակի ազատների» թվում են (Freedom House “Freedom in the World 2017”, https://freedomhouse.org/report/freedom-world/freedom-world-2017):

2017 թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծի երկայնքով իրադրության սրումը ևս մեկ անգամ ցուցադրեց հրադադարի ռեժիմի խախտման մեղավորների բացահայտման պրոբլեմայնությունը, և շեշտեց 2016 թ. Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների արդյունավետ իրագործման հրատապությունը (Joint Statement of the Minister of Foreign Affairs of the Russian Federation, Secretary of State of the United States of America and State Secretary for Europe Affairs of France. http://www.osce.org/mg/240316):

Ընդսմին, ի տարբերություն այլ հակամարտություններից (ՈՒկրաինա, Սիրիա), Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նկատմամբ ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներում առկա շարունակական համաձայնությունը հնարավորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դիտելու որպես տվյալ պետությունների միջև կառուցողական երկխոսության մեկնարկման համար նպաստավոր հարթակ (Carey Cavanaugh, Renewed Conflict Over Nagorno Karabakh, http://www.cfr.org/regional-security/renewed-conflict-over-nagorno-karabakh/p38843):

Այս առումով արդյունավետ կարող է լինել Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուղեծրային միջոցներով Ղարաբաղյան հակամարտության ամբողջ գոտում պատերազմական գործողություններին կողմերի նախապատրաստման վերահսկումը մերձերկրային տիեզերական տարածությունից: Պատերազմի զսպման գործում ուղեծրային խորազննման բարձր տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների նման նորամուծական կիրառումը կարող է նաև դառնալ փորձնական հարթակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև նպատակային հետախուզական տեղեկույթն ի շահ խաղաղաշինության փոխանակելու համար:

Քաղաքական-դիվանագիտական և ռազմական զսպման գործում տվյալ նորամուծությունը հաջողության դեպքում կարող է կիրառվել համընդհանուր մասշտաբով, որպեսզի կանխվի Ղարաբաղյան հակամարտության նման տեղային սառեցված հակամարտությունների վերաճումը պատերազմի, որում աղետալի կերպով կներգրավվեն դերակատարներն այնպիսի անկայուն տարածաշրջաններից, ինչպիսիք են Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան (МГ ОБСЕ - платформа консенсуса РФ, США и Франции в сдерживании войны. REGNUM, 9 ноября 2016 г., https://regnum.ru/news /polit/2207408.html; The OSCE Minsk Group as a Platform for unbroken consensus of positions among the RF, USA and France in deterring a War: Kharabakh’s example, Geostrategic Pulse, N 225, 5 December 2016):

Ելնելով վերը շարադրվածից՝ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, համապատասխանաբար, 2015 թ. դեկտեմբերի 6-ին և 2017 թ. փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտելու որպես Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատութենական շինարարության փուլ, ինչպես նաև թե՜ Ղարաբաղյան զինված հակամարտության տուրբուլենտ գոտում, թե՜ Մեծ Մերձավոր Արևելքի շրջակա պայթյունավտանգ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումն ապահովող գործոն:

 

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank