Տարածված կարծիք է այն, որ սեքսը օգնում է քաշի նվազեցմանը։ Սակայն իրականում սեքսը չի համարվում ինտենսիվ մարզում։ Այս մասին ասել է մանկաբարձ-գինեկոլոգ, «Love Sex Again» գրքի հեղինակ Լոուրեն Ստեյչերը Huffington Post-ին։
Ստեյչերի խոսքերով, սեքսի յուրաքանչյուր 1 րոպեի ընթացքում այրվում է ընդամենը 5 կալորիա։ Մարդկանց մեծամասնության մոտ այն տևում է 10-ից 15 րոպե։ Այսքան կալորիա հնարավոր է այրել անգամ մի քանի աստիճաններ բարձրանալով։
Սեքսը կարող է համարվել մարզում և հանգեցնել քաշի նվազեցմանը, եթե սեռական հարաբերություն ունենաք օրվա մեջ մեջ 10 անգամ, հակառակ դեպքում այն արդյունավետ չէ։
Այսպիսով, ինչպես ասում է Ստեյչերը, մի սահմանափակվեք անկողնով, այն չի կարող փոխարինել ամենօրյա մարզանքին։