Մրգեր ու բանջարեղեն օգտագործելու «կուլտուրան»
LifestyleՄրգերն ու բանջարեղենները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով և այլ սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են մարդկային օրգանիզմին: Հաճախ դեն ենք նետում տարբեր մրգերի կեղևը, սերմերը կամ տերևները, որոնք ամենաառողջարարն են: Մթերքներն օգտագործելիս՝ հյութ կամ աղցան պատրաստելու համար, դրանք կեղևազատում ենք, սակայն օգտակար վիտամինները հենց կեղևի մեջ են: Ինչպես խորհուրդ է տալիս The Independent-ը` մրգերի ու բանջարեղենի կեղևները կարելի է օգտագործել հյութ պատրաստելու համար:
Բրոկոլի: Բրոկոլին եփելու փոխարեն պետք է թեթևակի շոգեխաշել կամ տապակել տերևները ձիթապտղի յուղով: Դա կմեծացնի վիտամինների քանակը:
Նեխուր: Նեխուրի տերևներն ավելի հարուստ են մագնեզիումով և կալցիումով, քան ցողունը: Այն կարելի է կտրատել ապուրների մեջ:
Ձմերուկ: Գիտնականները պարզել են, որ ձմերուկի կեղևը նպաստում է արյան շրջանառությանը: Կեղևն ուտել չի լինի, սակայն կարելի է այն այլ մրգերի հետ հարել և հյութ պատրաստել: