Խավի Ալոնսոն հեռանում է ֆուտբոլից
SportՄյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Ալոնսոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Այս մասին Ալոնսոն գրել է Թվիթերի իր էջում: «Ես ապրում էի ֆուտբոլով և սիրում եմ այն, մնաս բարով հրաշալի խաղ»,- գրել է Ալոնսոն:
Ալոնսոն Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի կազմում դարձել է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն: Հանդես է եկել նաև «Ռեալ Սոսյեդատ»-ում, «Լիվերպուլ»-ում և «Ռեալ»-ում: «Բավարիա»-ի կազմում երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն: