6 բան, որ փչացնում են նույնիսկ ամուր հարաբերությունները
LifestyleTert.am Life–ը գրում է.
Հաճախ մարդիկ փչացնում են իրենց հարաբերությունները՝ դրա համար պատճառներ փնտրելով։ Ответ на всё կայքը գրում է, որ ըստ հոգեբանների՝ գոյություն ունի 6 երևույթ, որոնք կարող են վերջնականապես փչացնել հարաբերությունները։
1. Մի մտածեք այն մասին, որ ձեր հարաբերությունները հավերժ չեն։
Եթե սկսեք հարաբերություններն այն մտքերով, որ դրանք վաղ թե ուշ ավարտվելու են, ապա հենց այդպես էլ կլինի։ Եթե շատ մտածեք այդ մասին, ապա կսկսեք այնպես անել, որ ամեն բան ձեր մտածածի պես ստացվի, իսկ վերջում պարզապես կբաժանվեք։
2. Դադարեք խաղեր խաղալ։
Եթե զայրացած, վիրավորված կամ նեղված եք ու ձեր զուգընկերը հարցնում է, թե ինչ է պատահել, ապա պետք չէ նրան կոպիտ պատասխանել կամ ասել, որ ոչինչ չի պատահել։ Բացասական տոնը հեռացրեք ձեր հարաբերություններից ու փորձեք պարզապես խոսել նրա հետ։
3. Դադարեք մտածել, որ միայն սերը հերիք է
Այն զույգերը, որոնք բազմաթիվ դժվարությունների ու երջանիկ պահերի միջով են անցնում, ավելի լավ են միմյանց հասկանում։ Բացի սիրուց, նրանք տարբեր այլ զգացմունքներ են ունենում, օրինակ՝ ընկերություն, համակրանք, ուրախություն, հարգանք, ներդաշնակություն, հագեցվածություն և այլն։
Շարունակությունը` այստեղ: