Պիքսելային տեխնիկա. վարսերը ներկելու նոր թրենդը գրավում է աշխարհը
LifestyleԱմեն սեզոնին ոճային վարսահարդաներնեը վարսերը ներկելու նոր տարբերակներ են մշակում։
Tochka-ն գրում է, որ վերջերս հայտնվել է վարսերը ներկելու նոր տեխնիկա՝ պիքսելային։ Այս տեխնիկան ենթադրում է ներկում՝ որոշակի քառակուսիներով և արդեն հասցրել է գրավել շատերին։
Պիքսելային տեխնիկայով վարսերը ներկելու համար պետք է կատարյալ ուղիղ վարսեր ունենալ։ Շիկահերների բախտն ավելի շատ է բերել, քանի որ նրանց դեպքում այդ գործընթացը շատ ավելի կարճ կտևի, իսկ մուգ գույնի վարսեր ունեցողների դեպքում պետք է նախ կոնկրետ ընտրված հատվածը գունաթափել, հետո միայն ներկել։
Ահա, թե ինչ տեսք ունի պիքսելային ներկումը։







