Մարկոս Պիզելի. Երբ Մոուրինյոն չէր վստահում Մխիթարյանին, նա ասաց, որ պետք է պատմություն կերտի
SportՀայաստանի հավաքականի ու հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Դեռ «Փյունիկում» ես հասկանում է, թե որքան տաղանդավոր են Մխիթարյանն ու Գեւորգ Ղազարյանը: Հենրիխն այն ժամանակ շատ լավն էր, սակայն ես նրան չէի տեսնում «Մանչեսթեր Յունայթեդում»: Երբ նա տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», գրանցեց լուրջ առաջընթաց: Այնպես որ, Հենրիխը միշտ շատ է աշխատել իր վրա եւ բոլորին ապացուցել է, որ արժանի է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Վաղուց եմ ճանաչում Մխիթարյանին եւ գիտեմ, որ նա իր ամբողջ կյանքը նվիրում է ֆուտբոլին, յուրաքանչյուր օր աշխատում է վաղվա մասին մտածելով եւ լրջորեն է վերաբերվում իր գործին: Նա միշտ օգտագործում է առողջ սնունդ, վաղ է քնում, չի օգտագործում ալկոհոլ եւ չի անում իր մարմնի համար վնասակար ոչինչ:
Ոչ բոլորն ունեն Մխիթարյանի պես բնավորություն եւ այդպիսի կարգապահություն: Երբ ես խաղում էի «Կուբանում», «Անժին» լուրջ առաջարկ էր արել Հենրիխի տրանսֆերի հարցով: Սակայն այդ ժամանակ նա գրեց ինձ հետեւյալը. «Հարցը փողի մեջ չէ: Ես ունեմ երազանք խաղալ Եվրոպայում ու թոփ-ակումբում»: Այս մրցաշրջանում, երբ Մոուրինյոն չէր վստահում Հենրիխին, նա գրեց ինձ. «Ես չեմ եկել այստեղ, որպեսզի նստեմ պահեստայինների նստարանին: Ոչ, պետք է ամեն ինչ անեմ եւ կերտեմ պատմություն: Ես պետք է խաղամ»,- ասել է Մարկոսը «Матч ТВ»-ի հետ հարցազրույցում:
Պիզելիի ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: