10 սխալ, որ խանգարում են անթերի տեսք ունենալ
LifestyleԳեղեցիկ ու անթերի տեսք ունենալն աղջիկների համար բավականին դժվար է, իսկ արդյունքի հասնելուց հետո պարզապես անտանելի է, երբ մի փոքր մանրուքի պատճառով կերպարը փչանում է։
Brightside-ը գրում է, որ այս մանրուքները կարող են փչացնել ցանկացած կերպար։ Խուսափեք այս սխալներից ու ձեր կերպարն անթերի կլինի։
Որևէ տեղ գնալու համար նախօրոք պլանավորեք, թե ինչ եք հագնելու։ Այս դեպքում դուք ժամանակ կունենաք, որպեսզի մանրամասն ուսումնասիրեք ձեր հագուստն ու կատարյալ տարբերակ ընտրեք։ Վերջին պահին հագնվելու ընթացքում բազմաթիվ դետալներ վրիպում են ուշադրությունից և արդյունքում կերպարը թերի է ստացվում։

Միշտ հագնվեք եղանակին համապատասխան։ Եթե մի զգեստ ունեք, որը շատ եք ցանկանում հագնել, բայց այն չի համապատասխանում եղանակին, ապա սպասեք, թե երբ կգա համապատասխան եղանակը։ Հակառակ դեպքում անճաշակ ու վուլգար տեսք կունենաք։ Նույնը վերաբերվում է թափանցիկ զուգագուլպաներին՝ դրանք անհամատեղելի են ձմռան հետ, իսկ հաստ զուգագուլպաները՝ ամռան։

Հագեք այնպիսի կոշիկներ, որոնք կհամապատասխանեն իրադարձությանը։ Օրինակ՝ պետք չէ բարձրակրունկ կոշիկներով արշավներ գնալ կամ մարզակոշիկներով ինչ որ մեկի հարսանիքին։ Ընտրեք այնպիսի կոշիկներ, որոնք տեղին ու ճաշակով կլինեն։

Հագեք այնպիսի հագուստ, որը ձեր չափսին կլինի։ Փոքր կամ մեծ չափսի հագուստը փչացնում է ձեր կերպարը։ Բոլոր աղջիկներն էլ ունեն այնպիսի ջինսեր, որոնք երազում են մի օր հագնել։ Շատ կարևոր է, որ դրանք հագնեք այն ժամանակ, երբ ավելորդ կիլոգրամները, վերջապես, կլքեն ձեզ, այլ ոչ դրանից առաջ։

Ճմռթված, լաքաներով կամ լայնացած հագուստը կարող է շատ հարմար լինել, սակայն դա չի համապատասխանում ժամանակակից կնոջ կերպարին։

Նույնիսկ սովորական բլուզն ու ջինսը կարող են էլեգանտ տեսք ունենալ, եթե դրանք համադրեք որևէ աքսեսուարի, շարֆի կամ գոտու հետ։ Կարևոր է, որ աքսեսուարները շատ չլինեն ու չկրկնօրինակեն թանկարժեք քարերին։

Սինթետիկ հագուստը թանկարժեք տեսք չունի։ Այն շուտ է ճմռթվում, կեղտոտվում ու կորցնում տեսքը։ Ընտրեք բնական հումքից պատրաստված հագուստ՝ բամբակ, կաշի, դենիմ, թավիշ և այլն։

Շատ վառ գույները վիզուալ տհաճ տեսք են հաղորդում։ Դրանք առանձնացնում են ձեզ, սակայն ոչ լավ առումով։ Ընտրեք հանգիստ ու աչքին հաճելի գույներ։

Կենդանական պրինտները կարող են և վուլգար լինել, և էլեգանտ։ Կարևոր է չափը չանցնել ու դրանք համադրել հնարավորինս պարզ հագուստի հետ։

Թեկուզ կրծկալը չի երևում, սակայն այն պետք է գեղեցիկ ու հարմարավետ լինի։ Ճիշտ ընտրված կրծկալը չպետք է խոչընդոտի ձեր շարժումներն ու անհարմարություն պատճառի։ Բացի այդ, կրծկալը կարող է նաև ուղղել մեջքի դիրքն ու ավելի ուղիղ տեսք հաղորդել դրան։
