Իտալացի կոմունիստներից գողացել են Լենինի կիսանդրին
SocietyԻտալիայի Լիվորնո քաղաքում անհայտ անձինք գողացել են կոմունիստական շարժման ու խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի կիսանդրին, այս մասին հայտնել է ANSA գործակալությունը։
Կողոպուտը տեղի է ունեցել Իտալիայի Կոմունիստական վերածննդի կուսակցության տեղի բաժանմունքում։ Քանդակից բացի գողացվել է նաեւ կուսակցական դրոշի մետաղական ձողը։
Պատճառը, որը դրդել է անհայտ անձանց գողանալ այդ քաղաքական խորհրդանիշները , անհայտ է, սակայն բացառված չէ , որ դրանք հանձնել են որպես ջարդոն։ Լիվորնոյի կոմունիստները ենթադրելով, որ գողությունն արվել է կարիքից դրդված, կոչ են արել գողությունների փոխարեն միանալ իրենց պայքարին՝ հանուն սոցիալական արդարության։