Ջենիֆեր Լոպեսը նոր բոյֆրենդ ունի
LifestyleԵրգչուհի Ջենիֆեր Լոպեսը նոր բոյֆրենդ ունի։ Նա 41-ամյա բեյսբոլիստ Ալեքսանդր Ռոդրիգեսն է։
Ինչպես հայտնում է DailyMail-ը՝ նրանց բազմիցս միասին են տեսել, իսկ վերջին շրջանում նրանք սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Ինչպես նաև, Ալեքսը շատ ժամանակ է անցկացնում երգչուհու երեխաների հետ։
Ջենիֆերի որոշ երկրպագուներ չեն հավատում այս հարաբերությունների լրջությանը, քանի ու բեյսբոլիստը հայտնի է որպես կանանց մեծ սիրահար։ Նա հարաբերություններ է ունեցել Քեյթ Հադսոնի, Մադոննայի, Կեմերոն Դիասի և ուրիշների հետ։ Երգչուհին էլ իր հերթին հարաբերություններ է ունեցել Քրիս Ջադի, Օհանի Նոայի հետ, և ամուսնացած է եղել երգիչ Մարկ Էնթոնիի հետ, որից զույգ երեխաներ ունի։
Ալեքսը ևս երկու երեխա ունի։ Ինչպես հայտնում է աղբյուրը՝ նրանք սիրում են միասին ժամանակ անցկացնել։
Բեյսբոլիստն ու երգչուհին մտերմացել են Լոս Անջելեսում, երբ նրանց տեսել են Ջենիֆերի All I Have շոուի ետնաբեմում։


Հիշեցնենք, որ Լոպեսը վերջերս է բաժանվել ռեփեր Դրեյքի հետ։ Նրանց հարաբերությունները տևել են 2 ամիս, սակայն այժմ նրանք հայտնում են, որ պարզապես ընկերներ են։
