Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի 10 գողտրիկ հայկական վայրերը

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Ողջ աշխարհում սփռված են հարյուր հազարավոր հայկական եկեղեցիներ ու խաչքարեր, դպրոցներ ու քոլեջներ, խանութներ ու ռեստորաններ։ Հարյուրամյակներ շարունակ հայերը կառուցել են ճարտարապետական կոթողներ և համայնքներ են կազմել աշխարհի ամենահեռու անկյուններում։ Այս հոդվածում ներկայացված են աշխարհի 10 տեսարժան հայկական վայր։

1. Հայկական ռեստորան  Էդինբուրգում

Սա ոչ միայն Էդինբուրգի, այլև ողջ աշխարհի ամենախորրդավոր հայկական ռեստորանն է։ Այն տեղակայված է ոստիկանության նախկին շենքում։ Այստեղ չկա ոչ մի բան, որը կվկայի, որ տարածքում ռեստորան կա։ Անգամ ցուցանակ չկա։ Սրահում ընդամենը 10 սեղան կա։ Այնպես որ եթե ցանկանում եք ճաշել, պետք է մի քանի օր առաջ սեղան ամրագրեք։ Ռեստորանի սեփականատեր ու շեֆ-խոհարար Պետրոս Վարդինյանը ճաշատեսակները պատրաստում է առանձնակի ուշադրությամբ ու սիրով։ Ընդ որում, ասում են, որ նա երբեմն նախատում է այցելուներին աննշան բաների համար, օրինակ՝ ուշացման կամ գինու չարաշահման։

2. Սուրբ Հարություն եկեղեցի, Մբաբանե

Մբաբանի Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է երկրի ամենաանսպասելի վայրերից մեկում՝ Հարավային Սֆրիկայում գտնվող Սվազիլենդի մայրաքաղաքի մոտ։ Եկեղեցին հիմնադրվել է 1985 թ.-ին Գրիգոր Դերբելյանի կողմից Փայն Վելիում (թարգմանաբար՝ Սոճու արահետ)։ Շինարարությունը 4 տարի տևեց և ավարտին հասցվեց 1989 թ.-ին։ Եկեղեցին օրհնվեց հայկական խիստ կաննոների համաձայն։ Այն հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական տաճարը Սվազիլենդի տարածքում։ Տաճարի մոտակայքում մի փոքրիկ գետակ է հոսում, որը Դերբելյանը անվանել է Արաքս և անգամ մի փոքրիկ ցուցանակ է փակցրել, որի վրա գրված է այդ անվանումը։

3. «Դանիել Մոզեր» սրճարան, Վիեննա

Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս սրճարանը եզակի է, քանի որ Եվրոպայում բացված առաջին սրճարաններից է։ Այն հիմնադրել է Թուրքիայի հայ առևտրական Յովհաննես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր) 1685-ին: Երբ սրճարանը նոր էր բացվել, Վիեննայի քաղաքապետը Դանիել Մոզերն էր։ Սրճարանն անվանվեց նրա պատվին։ «Դանիել Մոզեր» սրճարանում Դիոդատոյին մինչև այժմ էլ մեծարում են. բարի կողքի պատից մի բրոնզագույն ցուցանակ է կախված, որի վրա գրված է սրճարանի համառոտ պատմությունը`սկսած Դիոդատոյի Ավստրիա ժամանելուց, մինչև սրճային բիզնեսի բացառիկ իրավունք ստանալը և հենց այդ վայրում հնագույն վիեննական սրճարանի հիմնադրումը: Հին սրճարանի սուրճի մենյուն ընդգրկում է հիմնականում սուրճի իտալական տեսակներ` էսպրեսսո, կապուչինո և այլն: Այստեղ կարելի է նաև սենդվիչներ փորձել։

4. «Klosterlikör Mechitharine» խանութ, Վիեննա

Վիեննայում գտնվող Մխիթարյանների միաբանության ֆիրմային լիկյոր «Մխիթարինեն» պատրաստվում է 1889 թ.-ից: Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու կողմից Կոստանդնուպոլսից Վենետիկ բերված խմիչքի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Ժամանակին Ավստրիայի կայսեր արքունիք մատակարարվող հանրահայտ լիկյորը պատրաստվում է էկզոտիկ մրգերով, 42 բույսերով, արմատներով և համեմունքներով` առանց որևէ սինթետիկ ու քիմիական հավելուման: «Մխիթարինեի» ֆիրմային խանութը գտնվում է Վիեննայի Մխիթարյանների միաբանության վանքից մի քանի քայլի հեռավորության վրա: Վաճառասեղանի մոտ կանգնում է հայր Անդրեասը` վարդապետ, ով պահում է բուժիչ լիկյորի բաղադրատոմսի գաղտնիությունը և արդեն մի քանի տասնամյակ շարունակ ղեկավարում է արտադրությունը: Խանութից կարելի է ձեռք բերել ըմպելիքի այս կամ այն տեսակը («ազնվական քաղցր», «քաղցր», «կիսադառը», «դառը», «ազնվական դառը», «կիսաքաղցր»), ինչպես նաև շփվել հայր Անդրեասի հետ, ով ձեզ կպատմի ապրանքանիշի պատմության մասին, ցույց կտա «Մխիթարինեի» վինտաժային գովազդային պաստառները, տարբեր ցուցահանդեսներում շահած շքանշանները և շշերը, որոնց մեջ լիկյորը լցվում էր 80 տարի առաջ:

5. «Թուֆենկյան» գորգերի խանութ, Լոնդոն

«Թուֆենկյան» հայկական գորգագործական հայտնի ընկերության գլխավոր բուտիկն ու ցուցասրահը գտնվում են Լոնդոնի Չելսի թաղամասի Դիզայն Սենթրի երրորդ հարկում: Այստեղ վաճառվում է հայկական և տիբեթական լավագույն ձեռագործ գորգերի լայն ընտրանի՝ պատրաստված մաքուր բրդից կամ մետաքսի ու կանեփի, ալույի և այլ բնական թելերի համադրումից: Հաճախորդներն այստեղ կարող են նաև պատվերներ տալ՝ ընտրելով գորգի այս կամ այն դիզայնը։ Պատվերը կկատարվի երեք ամսվա ընթացքում:

Շարունակությունը` այստեղ:

 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia