Վաղը նախախորհրդարանն ավտոերթ կկազմակերպի (տեսանյութ)
Նախախորհրդարանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու ծրագրի մասին մեր ժողովրդին իրազեկելու նպատակով կամավորական ռեսուրսի ներգրավմամբ ավտոերթեր է կազմակերպում Հանրապետության ամբողջ տարածքում:
Առաջին ավտոերթի երթուղին՝ Երևան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Աբովյան-Երևան:
Մեկնարկը՝ հոկտեմբերի 19-ն` ժամը 9:00-ին` «Նաիրիտ 2» գործարանի կենտրոնական մուտքի դիմացի հրապարակից (այսպես կոչված, «ՏԷՑ-ի կռուգից» դեպի Նորագավիթ ճանապարհին):
Մանրամասները` տեսանյութում: