Համաշխարհային տնտեսության մեկ քառորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին. ՀԲ
EconomicsՀամաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է նոր տվյալներ, որոնք ներկայացնում են համաշխարհային տնտեսության ներկայիս վիճակն ու զարգացման միտումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ տվյալների համաձայն՝ համաշխարհային տնտեսության ծավալը կազմում է շուրջ 74.1 տրիլիոն ԱՄՆ դոլար, որի ավելի քան մեկ քառորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Վերջինս շարունակում է պահպանել իր դիրքը որպես աշխարհի խոշորագույն տնտեսությամբ երկիր:
ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի առաջատար երկրների վարկանիշում ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը, որի մասնաբաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածում գնահատվում է 14.84%: Վարկանիշի երրորդ հորիզոնականում Ճապոնիան է՝ 5.91% մասնաբաժնով: Առաջին տասնյակում հայտնվել են նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Իտալիան, Բրազիլիան և Կանադան:
Համաշխարհային ՀՆԱ-ում իրենց հավաքական ցուցանիշով առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Ասիական երկրները՝ 33.84%: Հյուսիսային Ամերիկայի մասնաբաժինը կազմում է 27.95%, իսկ Եվրոպայի մասնաբաժինը՝ 21.37%: