«Բարսելոնայի» նախագահը «Միսս աշխարհին» ակումբի մարզաշապիկն է նվիրել (լուսանկար)
Lifestyle2013թ-ի «Միսս աշխարհ» Մեգան Յանգը արժանացել է «Variety Humanitarian Award» մրցանակին երեխաների դաստիարակման գործում իր ներդրումի համար:
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտամեուն 24-ամյա ֆիլիպինուհուն նվիրել է ակումբի մարզաշապիկը:
«Այժմ «Բարսելոնայում» շատ ընկերներ ունեմ, ովքեր ինձ պատմում են ֆուտբոլի մասին: Հիանալի է նման ակումբի մասին շատ տեղեկություն ունենալը: Ֆիլիպիններում ընկերներս կնախանձեն ինձ: Երբ Բարսելոնա վերադառնամ, անպայման կգնամ դիտելու «Բարսայի» խաղը», – հայտարարել է Յանգը:
