«Դա ընտրակաշառք չէ».Գագիկ Ծառուկյանը հակադարձեց Տիգրան Մուկուչյանին
SocietyԱյսօր «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, քարոզարշավի շրջանակներում լինելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, անդրադարձավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի այն ձեւակերպումներին, թե էլեկտորատի հետ հանդիպման ժամանակ տրվող խոստումները համարվում են օրենքի խախտում:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դա ընտրակաշառք չէ, ու որ ինքը դրանով երբեք չի զբաղվել: «Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում: Ես իմ ժողովրդին սիրում եմ ու չի կարող պատահի մեկը, ով Ծառուկյանին ասել է իր խնդիրների մասին ու դա անպատասխան է մնացել ու դա չի կարգավորվել: Ասեմ, որ Բանավանի մասին տեղյակ եմ ու խնդիրների լուծում կտանք: Կարեւորը, որ լինի հույս, հավատ, համբերություն, լավատեսություն: Ավելի վատ վիճակ է եղել, բայց տրամադրություններդ բարձր պահեք, այսպես չի կարող շարունակվել: Պետք է փոխվի, ժպիտ գա ձեր երեսին, պետք է լինի հույս հավատ ու բարեկեցություն»:
Սոսե Չանդոյան