Վոլոդյա Ֆրանգուլյանը մեդալ է նվաճել Ստամբուլում
SportՍտամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի թիմը նվաճել է մեկ մեդալ:
Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային կարգում: 74 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Նույն օրը մեդալ չի նվաճել նաեւ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:
Մրցաշարի առաջին օրը Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ Վալտեր Մարգարյանը (70կգ) 2-ական հաղթանակ տանելուց հետո լքել էին պայքարը:
Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը պայքարի մեջ կմտնեն Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) ու 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոեւն ու Շամիր Աթյանը: