Գեղամ Կադիմյանը փոխարինման է դուրս եկել Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում
SportՖուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Լուգանսկի «Զարյան» տանը 1:2 հաշվով պարտվել է առաջատար Դոնեցկի «Շախտյորին»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը փոխարինման է դուրս եկել 80-րդ րոպեին եւ «Զարյայի» կազմում նորամուտը նշել Ուկրաինայի առաջնությունում: «Զարյան» 37 միավորով երրորդ տեղում է:
Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական, որը շուտով կսկսի պատրաստվել Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: