Yerevan, 12.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սիրիայում ամենախոցելի վիճակում են գտնվում 2.8 միլիոն երեխա

International news

Սիրիական պատերազմի՝ երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել: Ինչպես տեղեկանում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից, այս մասին ասվում է սիրիական հակամարտության վեցամյակի առնչությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մռայլ գնահատականում:

Վկայակոչված սպանությունները, հաշմանդամանդամության դեպքերը, պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվածությունը անցյալ տարի կտրուկ մեծացել է՝ երկրում բռնությունների շեշտակի աճի պատճառով:

  • Առնվազն 652 երեխա է սպանվել, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմամատ՝ դրանով իսկ 2016թ.-ը դարձնելով վատթարագույն տարին սիրիացի երեխաների համար այն պահից ի վեր, երբ 2014 սկսվեց զոհված երեխաների պաշտոնական գրանցումը:
  • 255 երեխա սպանվել է դպրոցում կամ դպրոցի մերձակայքում:
  • Ավելի քան 850 երեխա է ներգրավվել հակամարտության մեջ որպես զինվոր, ինչը երկու անգամ ավելի է 2015թ.-ի ցուցանիշի համեմատ: Երեխաները օգտագործվում ու ներառվում են առաջնագծում մարտնչելու համար և է՛լ ավելի շատ են ստանձնում մարտական տարատեսակ դերեր. երբեմն նույնիսկ որպես մահվան դատավճիռ իրականացնողներ, մահապարտներ կամ բանտապահներ:
  • Առնվազն 338 գրոհ է եղել հիվանդանոցների և բուժ անձնակազմի վրա:

«Տառապանքների խորությունն աննախադեպ է: Սիրիայում ամեն օր միլիոնավոր երեխաներ գրոհի են ենթարկվում՝ նրանց կյանքը տակնուվրա անելով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Գիրթ Քափելիրը (Geert Cappelaere) ՝ խոսելով Սիրիայի Հոմս քաղաքում: «Յուրաքանչյուր երեխայի վրա հետքեր են մնում՝ սարսափազդու հետևանքներ ունենալով նրանց կյանքի, բարօրության և ապագայի համար»:

Սիրիայի մի շարք գոտիների դժվարամատչելիությունը շարունակում է խոչընդոտել ամբողջությամբ գնահատել երեխաների տառապանքի ողջ մ ասշտաբը և անհապաղ հումանիտար օգնություն հասցնել ամենախոցելի վիճակում գտնվող տղաներին և աղջիկներին: Ռումբերից, պարկուճներից և պայթյուններից զատ, երեխաները մահանում են լռության մեջ հաճախ այնպիսի հիվանդություններից, որոնք հակառակ պարագայում հեշտությամբ կարելի է կանխարգելել:

Բուժօգնության տրամադրումը, կյանքը փրկող պարագաների և այլ տարրական ծառայությունները շարունակում են անհասանելի լինել:

Սիրիայի դժվարամատչելի գոտիներում ամենախոցելի վիճակում են գտնվում 2.8 միլիոն երեխա, այդ թվում՝ 280.000 երեխա ապրում է շրջափակման մեջ՝ գ րեթե ամբողջովին հումանիտար օգնությունից զրկված լինելով:

Պատերազմի վեց տարիներից հետո գրեթե 6 միլիոն երեխա մարդասիրական օգնության անհրաժեշտություն ունի, ինչը տասներկու անգամ ավելի է 2012թ.ի ցուցանիշից: Միլիոնավոր երեխաներ տարհանվել են, նրանց մեջ ոմանք գրեթե յոթ անգամ: Մոտ միլիոն երեխա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում և Իրաքում:

Սիրիայում և սահմանների երկայնքով հաղթահարման մեխանիզմները ոչնչանում են, և ընտանիքները ծայրահեղ միջոցների են դիմում միմիայն գոյատևելու համար՝ հաճ ախ երեխաներին վաղաժամ ամուսնության և աշխատանքի մղելով: Տնային տնտեսությունների ավելի քան երկու երրորդում երեխաներն աշխատում են իրենց ընտանիքներին օգնելու համար, ոմանք ծայրահեղ դաժան պայմաններում, որ հարիր չեն նույնիսկ մեծահասակներին:

Այնուամենայնիվ, չնայած սարսափներին և տառապանքին, երեխաները հույսեր ունեն և նպատակադրված են հասնել իրենց երազանքներին և նպատակներին: Տասներկուամյա Դարսին, որ հիմա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, ասում է, որ ուզում է վիրաբույժ դառնալ որպեսզի Սիրայում օգնի հիվանդներին և վիրավորներ ին: «Ես երազում եմ ոչ պատերազմական Սիրիայի մասին, որպեսզի մենք կարողանանք տուն վերադառնալ: Ես երազում են այնպիսի աշխարհի մասին, ուր պատերազմներ չկան»:

«Մենք շարունակում ենք Սիրիայի երեխաների տառապանքի լուռ վկան լինել: Նրանցից շատերը անցել են ճակատամերձ գոտիներ դպրոցական քննություններ հանձնելու համար: Նրանք շարունակում են պնդել, որ ցանկանում են շարունակել ուսումը նույնիսկ ստորգետյա դպրոցներում: Դեռ այնքա՜ն ավելին կարող ենք և պիտի՛ անենք, սիրիացի երեխաների ճակատագրի ընթացքը փոխելու համար»,- նշել է Քափելիրը:

Սի րիայի երեխաների անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հակամարտության մեջ ներգրավված կողմերին, կողմերի վրա ազդեցություն ունեցողներին, միջազգային հանրությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երեխաների հանդեպ՝

  • Անհապաղ քաղաքական որոշում կայացնել վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը:
  • Դադարեցնել բոլոր տիպի ծանր բռնությունները երեխաների նկատմամբ այդ թվում՝ սպանությունները, անդամախեղությունները և զորակոչումը, ինչպես նաև՝ դպրոցների  և հիվանդանոցների գրոհումը:
  • Վերացնել շրջափակումներն ու առանց նախապայմանների և շարունակական հնարավորություն ընձեռել հասնելու կարիքի մեջ գտնվող բոլոր երեխաներին Սիրիայի ողջ տարածքում:
  • Փախստականներին հյուրընկալող երկրների կառավարություններին և համայանքներին կայուն օժանդակություն ցուցաբերել խոցելի երեխաների համար անկախ նրանց կարգավիճակից:
  • Շարունակական ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Սիրիայի երեխաներին կյանքը փրկող օգնություն ցուցաբերելու համար:
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution