Անհնար է պատկերացնել, թե ինչպես է ժողովուրդը գոյատևում 16 հազար դրամ թոշակով
SocietyԱրագածոտնի մարզի Աշտարակ Քաղաքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով ծրագրային դրույթների մասին, ասաց, որ հավաքելով 51% կյանքի է կոչելու իր կողմից առաջ քաշված ամենակարեւոր ու ամենահրատապ 15 դրույթները: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը քաջատեղյակ է ժողովրդի առաջ ծառացած խնդիրներց. «Այսօր մենք ներկայացնում ենք մեր ծագիրը, իսկ որոշ մարդիկ փնովում են, թե պոպուլիզմով ենք զբաղված: Բայց ի՞նչ պոպուլիզմի մասին է խոսքը, երբ մենք մեր գործունեությամբ ենք ապացուցել այն, թե ինչ կարող ենք անել ու ինչ փոփոխություն կարող ենք բերել, քանի որ մենք գործի մարդ ենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա բավական ուշագրավ հաշվարկ ներկայացրեց. « Եթե ամեն տարի նախատեսված է 5-7 տոկոս տնտեսական աճ, ինչը գումարով անում է 26 մլրդ՝ դա հնարավորություն կտա թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնել: 2016-ին տնեսական աճ չի եղել: Անհնար է պատկերացնել, թե ինչպես է ժողովուրդը գոյատևում 16 հազար դրամ թոշակով…. Ճար չկա, որովհետև մարդիկ էլ բան չունեն վաճառելու, ոչ էլ բանկերում գրավ դնելու և անհամբեր սպասում են՝ հույսով, հավատով, որ ինչ-որ բան կփոխվի: Մենք պատրաստ ենք, մեզ հնարավորություն տվեք օրենք ու երկիր փոխենք: Սիրելի ժողովուրդ, ես գործի մարդ եմ ու ինչ խոստացել եմ՝ իրականություն եմ դարձնելու: Ինչ ասել ենք՝ քիչ ենք ասել, ավելի շատ ենք անելու, մեր գործունեության հիմքում սրտացավությունն է»:
Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք հատկապես հուզում են մարզի բնակիչներին, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս, իսկ նրանք, ովքեր տուժել են կարկտահարությունից կամ ցրտահարությունից պետք է նաև արտոնություններ ստանան: Միայն այդպես է հնարավոր թեթևացնել գյուղացու հոգսը ու խթանել գյուղատնտեսության զարգացումն ու արտահանումը. «Անցած տարիների ընթացքում Հայաստան մեծ գումարներ են եկել՝ գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, և բանկերը կարող էին գյուղացուն 3-4 տոկոսով վարկեր տրամադրել: Բայց իրականում գյուղացիներին վարկեր են տրվել 24-30 տոկոսով: Եթե բիզնեսի շահույթը 7-15 տոկոս է, իսկ ձեզ 24-30 տոկոսով են վարկ տալիս, ապա նշանակում է, որ խորտակման եզրին ենք կանգնած՝ վերցնում եք, աշխատում եք բանկի համար, ձեր ունեցվածքն էլ մնալու է»»: