Արագածավանի բնակիչը բողոքեց Տիգրան Մուկուչյանից
SocietyԱրագածոտնի մարզի Արագածավան գյուղում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տեղաբնակների հետ, որի ժամանակ ելույթի ընթացքում բնակիչները իրենց հուզող հարցերը բարձրացրին. «Պարոն Ծառուկյան, քո պես Հայաստանում տասը հոգի գոնե լիներ, որ մեզ բոլորիս օգներ: Դու իրոք որ բարի մարդ ես: Ծրագրի մեջ 15 կետեր, որ նշել ես դու ստախոս մարդ չես, իսկական հայ մարդ ես: Իմ անունը Վալոդ է, էստեղ ինչքան ժողովուրդ կա, ես խոսք եմ տալիս, 80% դու ստեղից ձայն կտանես: Պարոն Ծառուկյան, ժողովուրդն ընտրում է, դուք Մուկուչյանի դեմն առեք»,- ասաց Արագածավանի բնակիչը, որի խոսքից հետո նրան դիմեց մեկ այլ բնակիչ, ով մեղադրեց Մուկուչյանին ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին:
«Մուկուչյանն էն Ադիբեկյանի հետ շատ են թունավորում ժողովրդին»,- նշեց բնակիչը: Մտահոգություններին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասաց. «Պարոն Մուկուչյանը հիմա հատուկ որոշում է կայացրել: Նա տեսնում է, որ Ծառուկյանին սիրում են, նրան մոտենում են, խնդիր ունեն, ես էլ չեմ կարող անտարբեր անցնել: Ես երբեք ոչ մեկին չեմ ասել՝ ժողովուրդ ինձ ձայն տվեք, որ մի բան անեմ: Իմ ժողովրդի ցավը տանեմ, քաղաքականության մեջ չեմ եղել, բայց էլի օգնել եմ, օգնելու եմ, հարց չկա: Նման դեպք էլի է եղել, ես խոստացել եմ խնդիրը լուծել ապրիլի 2-ից հետո, որ դա չհամարվի օրենքի խախտում, բայց Մուկուչյանն ասել է, որ խոստումն արդեն ընտրակաշառք է»: