Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսել
SocietyՀայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ստորաբաժանումները մարտի 13-ին ոտքի են հանվել տագնապի ազդանշանով եւ 30 ու 100-կիլոմետրանոց երթեր են կատարում դեպի «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններ՝ հրամանատարաշտաբային վարժանքներ անցկացնելու տեղանքում: Ինչպես տեղեկանում ենք օկրուգի մամուլի ծառայությունում, մեկշաբաթյա վարժանքներին կմասնակցեն ավելի քան 2 հազար զինծառայողներ եւ ավելի քան 500 միավոր ռազմական տեխնի կա:
Երթն իրականացնելիս մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային, զենիթային եւ այլ ստորաբաժանումներ կփորձարկեն օդուժի հարվածների դիմագրավումը, լեռնային գետերի, թունավոր նյութերով վարակված տեղանքի հատվածների, քարակույտերի եւ պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողության գոտիների հաղթահարումը:
Զորամիավորման գործողություններին հետեւում Է անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանումը՝ հետախուզության արդիական համալիրների բոլոր նմուշների ներգրավմամբ:
Հայաստանի օդային տարածության պաշտպանության հարցերը կատարում են հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները՝ օգտագործելով Բուկ Մ1-2, Ս-300Բ համալիրներ եւ Երեւան քաղաքում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի կործանիչ եւ բանակային օդուժի ավիացիոն միջոցները:
Զորավարժությունների խաղարկման ընթացքում, որոնք կանցկացվեն երկու փուլով, նախ «Կամխուտ» զինափորձարանում, իսկ այնուհետեւ «Ալագյազ» զորափորձարանում, կփորձարկվեն ստորաբաժանումների իրական մարտավարական գործողությունները՝ մարտական հրաձգությամբ: «Միավորման հիմնական գործողությունները կծավալվեն ծովի մակերեւույթից 1,5-2 հազար մետր բարձրության վրա «Ալագյազ» զորափորձարանում: Ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները կպահպանեն դիրքերը պաշտպանության բնագծում, ինչից հետո, անցնելով հակահարմակման, կվնասազերծեն պայմանական հակառակորդի հիմնական թիրախները, զրահատեխնիկան եւ կարեւոր օբյեկտները», նշել են մամուլի ծառայությունում: