Երևան-Արմավիր ճանապարհին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
Society«Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 11-ին, ժամը 10.10-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1926 թ. ծնված Ժաժկով Կիրակոսյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նույն օրը, ժամը 13.20-ին, Ժ. Կիրակոսյանը հիվանդանոցում մահացել է: