Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն է գրավել Լուքսեմբուրգում
SportՀայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն է զբաղեցրելԼուքսեմբուրգում անցկացված Coupe du Printemps միջազգային մրցաշարում:
Կարճ եւ ազատ ծրագրերի հանրագումարում նա հավաքել է 156.37 միավոր եւ արժանացել բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն էր գրավել նաեւ Սոֆիայում կայացած Sophia Trophy միջազգային մրցաշարում: