Թուրանը դիտարկում է Չինաստան տեղափոխվելու տարբերակը
SportԿատալոնական «Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում,- տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Թուրանը դիտարկում է Չինաստանից ստացած երկու գերշահավետ առաջարկները: Ձմռանն Արդան Չինաստանից ստացել էր տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով առաջարկ:
Թուրք ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2020 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Լա Լիգայի 17 հանդիպման, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: