Հայաստանն արտահանել է 5000 տոննա խաղող եւ 2,9 հազար տոննա դեղձ
Տարվա սկզբից Հայաստանն արտահանել է մոտ 5000 տոննա խաղող եւ 2,9 հազար տոննա դեղձ: Այդ մասին Երեւանում «Ագրոֆորում» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ընդհանուր առմամբ հանրապետությունն արտահանել է 38 հազար տոննա միրգ ու բանջարեղեն՝ այդ թվում նաեւ 20 հազար տոննա կարտոֆիլ:
Այս տարի կարտոֆիլի բերքը կազմել է 720 հազար տոննա(2013թ.-ին 660 հազար՝ խմբ.), բանջարեղենը՝ 947 հազար տ, (2013թ.-ին 786 հազար), խաղողը՝ 259 հազար տոննա(2013թ.-ին 241 հազար), պտուղը՝ 302 հազար տոննա(2013թ.-ին 338 հազար): Կարապետյանը նշել է, որ պտուղների կրճատումը կապված էր գարնանային ցրտահարության գետ, որից տուժել էր ծիրանի բերքը: «Մյուս մրգերի բերքը բավական լավ էր»,- հավելել է նա: