Ցեխակույտերում արգելափակված մեքենաները դուրս են բերվել
SocietyԿոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 14-ին ժամը 02:34-ին տեղեկություն է ստացվել, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 77 MV 776 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 14-ին ժամը 01:31-ին նաև տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում: Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ԳԱԶ-53» մակնիշի 67 LL 399 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: