«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը որակազրկվել է 2 խաղով
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան որակազրկվել է 2 խաղով, հայտնում է FA-ն:
Հերերան պատժվել է Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղում ստացած կարմիր քարտի համար: 34-րդ րոպեին նա տապալել էր «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարին եւ, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել դաշտից: Հերերան որակազրկվել է 2 խաղով, քանի որ դա նրա երկրորդ կարմիր քարտն էր այս մրցաշրջանում:
Իսպանացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդին» չի օգնի «Միդլսբրոյի» (մարտի 19) եւ «Վեստ Բրոմվիչի» (ապրիլի 1) դեմ խաղերում: