Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ցեխակույտից
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 14-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հացագործների թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները Րաֆֆու փողոցի թիվ 72 տան մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Toyota Probus» մակնիշի 34 ZR 062 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաչիկ Սարգսյան):