Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում չէ անցկացնելու Իրանի հետ
SportՖուտբոլի Հայաստանի հավաքականն այս ամռանը ընկերական հանդիպում չի անցկացնելու Իրանի ազգային թիմի հետ: Այդ մասին ֆեյսուքյան էջում հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը՝ հերքելով իրանական լրատվամիջոցների տարածած լուրերը:
«Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին չի հանդիպելու Իրանի հավաքականի հետ: Խաղի անցկացման վերաբերյալ նույնիսկ բանակցություններ չեն ընթացել»,- գրել է ՀՖՖ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ Սենտ-Կիտս եւ Նեւիսի հավաքականի հետ: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը շուտով կսկսի պատրաստվել Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: