Բական որակազրկվել է պահվածքի պատճառով
SportԻտալական «Միլանի» հարձակվող Կարլոս Բական որակազրկվել է մեկ խաղով,- տեղեկացնում է Football Italia-ն:
30-ամյա հարձակվողը պատժվել է Իտալիայի առաջնության 28-րդ տուրի` «Յուվենտուսի» (1:2) հետ խաղի ընթացքում վատ պահվածք ցուցաբերելու պատճառով:
Կոլումբացին դժգոհ էր մնացել հանդիպման մրցավարի որոշումից: Վերջինս հանդիպման վերջին րոպեներին 11 մետրանոց էր նշանակել «Միլանի» դարպասին:
Այսպիսով, Բական չի կարող օգնել «Միլանին» ներքին առաջնության հաջորդ տուրի` «Ջենոայի» հետ խաղում: