Հայտնի են Հայաստանի ծանրամարտի հավաքականների կազմերը. Եվրոպայի առաջնություն
SportՀայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականների կազմերը, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանիկանանց հավաքականի գլխավոր մարզիչԱրտաշես Ներսիսյանը հայտնեց, որ կանանց թիմը կմասնակցի 3 մարզուհիով` 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյան, 75 կգ քաշային Սոնա Պողոսյան և 90 կգ քաշային Տաթև Հակոբյան:
Տղամարդկանց հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կկայանա Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ապրիլի 1-9-ը: