Հարկադիր կատարման ծառայությունը մասնակցում է ՀԱՊԿ միջազգային սեմինարին
SocietyՀարկադիր կատարման ծառայությունը մասնակցում է մարտի 15–17-ը ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում կայանալիք` ՀԱՊԿ գավաթի 15-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման հարցերով անցկացվող միջազգային սեմինար–խորհրդակցությանը: Հիշյալ միջոցառմանը մասնակցում են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային նախարարությունների և գերատեսչությունների մարտ ական ու ֆիզիկական պատրաստման ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Ծառայությունը միջազգային սեմինարին ներկայացնում է Հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Մարտիրոսյանը: