Մեսին ու Վերատին հանդիպել են Դիսնեյլենդում
SportՖրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ու «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից 5 օր անց հանդիպել են Դիսնեյլենդում, հայտնում է Mundo Deportivo-ն:
Մեսին ստացել է մի քանի օր հանգստանալու հնարավորություն եւ ընտանիքի հետ մեկնել է Փարիզ: Արգենտինայի հավաքականի ավագը որոշել էր մի քանի օր կտրվել ֆուտբոլիստ, սակայն հյուրանոցում նրան սպասում էր անակնկալ: Մարկո Վերատին եւս ընտանիքի հետ հանգրվանել էր այդ հյուրանոցում: Ֆուտբոլիստները զրուցել են մի քանի րոպե եւ իրար հացրել են, թե արդյոք հաջորդ մրցաշրջանում դառնալու են ակումբակիցներ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» տպավորիչ ռեւանշի հասավ 6:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: