Իվան Դանիլյանցը հրաշքի է սպասում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում
SportՌուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի մասին:
«Անգլիա ենք մեկնում հրաշքի հույսով: Հրաշքի արդեն ականատես եղել են մի քանի անգամ: Մեզ համար հիմա հեշտ ժամանակահատված չէ՝ բարդ օրացույց, թռիչքներ: Սակայն մենք դաշտ դուրս կգանք մոբիլիզացված եւ կներդնենք բոլոր ուժերը»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Ռոստովում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ անգլիական ակումբի գոլը խփել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին Մանչեսթերում եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին: