Մեսին կոչ է արել դադարեցնել Սիրիայի պատերազմը
Sport«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Սիրիայում շարունակվող պատերազմական վիճակին:
«Մեկ օր պատերազմը չափազանց շատ է, իսկ սիրիացի երեխաները բռնության եւ դաժան պատերազմի գերիներ են արդեն 6 տարի: Որպես հայր եւ ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան՝ դա կոտրում է իմ սիրտը: Ավելացրեք ձեր ձայնը ՅՈւՆԻՍԵՖ-ում, որպեսզի պահանջեք պատերազմի դադարեցումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արգենտինայի հավաքականի ավագը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձ էր պատրաստել սիրիացի երեխաների համար: