Ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ տառապող «Սասնա ծռերի» անդամը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»
SocietyNEWS.am-ը գրում է.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանը, որը տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Արթուր Սողոմոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանի դիմումն՝ իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու դիմումը բավարարվել է եւ Արթուր Սողոմոնյանին մարտի 14-ին տեղափոխել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը վատացել է, նա տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ՝ նրա դեմքին, գլխին թարախային բշտիկներ են գոյանում:
Արթուր Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ին կետով՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3‐րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել: