Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց
SocietyԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
