Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ֆրանկֆուրտ
EconomicsՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական գործակցության այլ հարցեր:
Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր կառույցների ղեկավարների հետ: