Yerevan, 23.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եվս 4 քրեական գործ է հարուցվել սուտ մատնության փաստով. ոստիկաններն ու քննիչները հանիրավի են մեղադրվել

Society

Ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 4 քրեական գործ:

Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Երևանի բնակիչ Հասմիկ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում, հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում ակնհայտ սուտ տեղեկություններ է տրամադրել իրեն հարցաքննած քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Հասմիկ Զ.-ն հայտնել է, որ ձեռագրով գրված իր ցուցմունքը համակարգչով տպագրելու ժամանակ քննիչը, իբր, այն փոխել է և դրանում ներառել կեղծ տեղեկություններ: Սակայն նախաքննության ընթացքում իրականացված մի շար ք քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում  Հասմիկ Զ.-ի հայտնած տեղեկությունները հերքվել են, որի պատճառով հարուցվել է քրեական գործ վերջինիս կողմից կատարած սուտ մատնության փաստով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արծրուն Գ.-ի կողմից կատարված սուտ մատնության դեպքի առթիվ: Վերջինս կեղծ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Կոտայքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը, իբր, խեղաթյուրել է իր հայտնած տվյալները և հարցաքննության արձանագրությունում իր ցուցմունքը  տպագրել այլ բովանդակությամբ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Արծրուն Գ.-ն քննիչին անհիմն է մեղադրել ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու մեջ:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Ամալիկ Զ.-ի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ: Մասնավորապես, դատարանում քննվող քրեական գործով վկա Ամալիկ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատաքննության ընթացքում հայտարարել, հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում պնդել է, թե ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցը, իբր, պաշտոնեական կեղծիք է կատարել` իրենց տուն այցելելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող արձանագրություն կազմելով և  դրանում իր փոխարեն կեղծ ստորագրություններ դնելով: Սակայն այս տեղեկությունները նախաքննության ընթացքում նույնպես հերքվել են:

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է Ռազմիկ Թ.-ի կողմից ոստիկաններին ու քննիչին պաշտոնեական դիրքի չարաշահման և լիազորություններն անցնելու մեջ հանիրավի մեղադրելու դեպքի առթիվ: Վերջինս, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանտվության մասին, սուտ հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործով որպես վկա հարցաքննվելու ժամանակ, իբր, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել ոստիկանների և քննիչի կողմից հոգեբանական ճնշումների  և սպառնալիքների ազդեցության տակ: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ռազմիկ Թ.-ին չեն սպառնացել, ճնշում չեն գործադրել:

Վերը նշված սուտ մատնության բոլոր դեպքերի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia