ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու համար կառավարությունը հատկացրեց 5 միլիարդ դրամ
EconomicsԱրտահանողների կողմից ներկայացված հայտերով՝ այս տարվա առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու համար կառավարությունը 5 միլիարդ 637 միլիոն 449 հազար դրամի չափով գումար հատկացրեց ՊԵԿ-ին:
Կառավարության նիստում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված կ արգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով առաջին եռամսյակի համար նախատեսված հատկացումների գումարը հնարավորություն չի ընձեռում ապահովել ավելացված արժեքի հարկի վերադարձը:
«Ուստի` ԱԱՀ-ի ծախսային վերադարձը կազմակերպելու համար նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով՝ երկրորդ եռամսյակի մնացորդային գումարը՝ 5 միլիարդ 637 միլիոն 449 հազար դրամի չափով, կտեղափոխվի առաջին եռամսյակ` անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը»,- նշեց Միրումյանը: