Ռազմատեխնիկական առումով Ադրբեջանի համար նոր ռազմական գործողությունների դիմելը դժվարացել է
SocietyԱկնհայտ է, որ ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական առումով նոր ռազմական գործողությունների դիմելը դժվարացել է Ադրբեջանի համար:
Լլրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Եթե ադրբեջանցիներն ի վիճակի լինեին իրավիճակի նոր էսկալացիայի գնալ, որը չի բացառվում, բայց նաեւ պահանջում է որոշ ռեսուրսներ եւ հնարավորություններ, ապա ամենահարմար ժամանակահատվածը նրանց համար կլիներ մինչեւ ընտրությունները, բայց տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը չգնաց դրան, ավելին նույնիսկ լարվածությունն է ինչ-որ չափով նվազել»,-ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ համեմատաբար հանդարտ իրավիճակը նախեւառաջ պայմանավորված է փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողություններով եւ դրանց հետեւանքներով:
«Բացի դրանից ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը հստակ մեսիջներ է ուղարկել ադրբեջանական կողմին, որ նույնիսկ փոքր էսկալացիայի դեպքում Հայաստանը պատրաստ է ավելացնել այդ էսկալացիան»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Մեկ տարի առաջ՝ 2016 թվականին, ճիշտ նույն օրը Ադրբեջանը ղարաբաղա-
Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվեց կրակը, սակայն Ադրբեջանը ապրի լյան պատերազմին հաջորդող օրերին եւ ամիսներին պարբերաբար շարունակել է խախտել ձեռք բերված հրադադարի ռեժիմը:
Իսկ փետրվարի 25-ին շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկեց հարձակման փորձ։ ՊԲ-ն երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշեց առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտեց ելման դիրքեր։