Արման Սահակյանի բանդան ծեծի է ենթարկել «Ծառուկյան» դաշինքից Վահան Կարապետյանին՝ ջարդելով նաև մի քանի մեքենա. «Ժամանակ»
Society«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ուշ գիշերին դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։
Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի և Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու ևս՝ ջարդելով նաև մի քանի ավտոմեքենա։
Վահան Կարապետյանն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել։ Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել և պատժել մեղավորներին ամենախիստ ձևով։ Վիճակը պայթյունավտանգ է»:
Առավել մանրամասն՝«Ժամանակ» թերթի այսօրվա համարում: